2/28/2016

Լեմփարդ: Պեպի հետ Մանչեսթեր Սիթին գերհզոր կդառնա

Նյու Յորք Սիթի
Չելսիի և Մանչեսթեր Սիթիի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմփարդը, ով այժմ հանդես է գալիս ամերիկյան Նյու Յորք Սիթիում, հայտարարել է, որ Մանչեսթեր Սիթին շատ ավելի հզոր կլինի Գվարդիոլայի գլխավորությամբ:
«Կա երկու հանճար. Ժոզե Մուրինյոն և Պեպ Գվարդիոլան: Եթե Ժոզեն տեղափոխվի Մանչեսթեր Յունայթեդ, ապա մենք կտեսնենք հիանալի մրցակցություն:
Կարծում եմ՝ Մանչեսթեր Սիթին կկարողանա առաջ անցնել Լիվերպուլից երկրի գավաթի խաղարկության շրջանակներում և կպայքարի չեմպիոնական տիտղոսի համար:
Պեպի հետ Մանչեսթեր Սիթին գերհզոր կդառնա ու շատ ավելի վտանգավոր, քան երբևէ» - հայտարարել է Լեմփարդը: