2/24/2016

Մուրինյո: Այս պահին ես հանգստանում եմ և վայելում ազատ ժամանակս

Չելսիի նախկին գլխավոր մարզիչ
Ռեալ Մադրիդի և Չելսիի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն հայտարարել է, որ իր աշխատանքը նոր ակումբի հետ կսկսի հաջորդ մրցաշրջանից: Պորտուգալացի մասնագետը պաշտոնանկ էր արվել Չելսիից 2015 թվականին:
"Ես սիրում ու կարոտում եմ ֆուտբոլը: Սակայն համոզված եմ, որ կյանքում ավելի լավ է մտածված որոշումներ ընդունել, քան շտապողականություն դրսևորել: Այս պահին ես հանգստանում եմ և վայելում ազատ ժամանակս, թեև մամուլը ինձ տարբեր թիմերի հետ է կապում. մեկ գնում եմ Չինաստան, մեկ վերադառնում եմ Ինտեր:
Կարծում եմ, որ լավագույն տարբերակը կլինի այն, որ ես հաջորդ մրցաշրջանում գլխավորեմ որևէ ակումբ:" - հայտարարել է Մուրինյոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մուրինյոն կգլխավորի անգլիական Մանչեսթեր Յունայթեդը Լուի վան Գալի հրաժարականից հետո: