Ուելսի ազգային հավաքականի և իսպանական Ռեալ Մադրիդի հարձակվող Գարեթ Բեյլը չի մասնակցի Լա լիգայի հերթական տուրի Աթլետիկո Մադրիդի դեմ հանդիպմանը:
Ռեալի 26 ամյա հարձակվողը այժմ մարզվում է ընդհանուր խմբի հետ, սակայն դեռ ամբողջովին չի ապաքինվել ստացած վնասվածքից:
Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում Ռեալ Մադրիդ - Աթլետիկո Մադրիդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին:
Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը վնասվածք էր ստացել Սպորթինգի դեմ հանդիպման ժամանակ:







