Պաոլո Մալդինի

Պաոլո Չեզարե Մալդինին իտալացի ֆուտբոլիստ է: Երկար տարիներ եղել է Իտալիայի ազգային հավաքականի և Միլան ակումբի ավագը:

Նատալիա Սավեց (Ֆոտո)

Նատալիան հասարակությանը հայտնի դարձավ Եվրո 2012-ի ժամանակ, որն ընթանում էր իր հայրենիքում:

Լեմփարդ: Պեպի հետ Մանչեսթեր Սիթին գերհզոր կդառնա

Չելսիի և Մանչեսթեր Սիթիի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմփարդը, ով այժմ հանդես է գալիս ամերիկյան Նյու Յորք Սիթիում, հայտարարել է, որ Մանչեսթեր Սիթին շատ ավելի հզոր կլինի Գվարդիոլայի գլխավորությամբ:

Ռիբերի: Դանտեն կարծես եղբայր լիներ ինձ համար

Բավարիայի ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին իր ափսոսանքն է հայտնել Մյունխենի Բավարիայի նախկին պաշտպան Դանտեի տեղափոխության կապակցությամբ:

Պիկե: Ես պատրաստ եմ ձեռքս կտրել, եթե Նեյմարը տեղափոխվի Ռեալ Մադրիդ

Կատալոնական Բարսելոնաի պաշտպան Ժերար Պիկեն կասկածում է, որ բրազիլացի հարձակվող Նեյմարը կտեղափոխվի Ռեալ Մադրիդ:

3/30/2016

Ռունիի որդին խնդրել է գնել Վարդիի վերնաշապիկը

Անգլիայի ազգային հավաքական
Կայ Ռունին՝ Մանչեսթեր Յունայթեդի և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունիի որդին, հորը խնդրել է, որ իր համար գնի Լեսթեր Սիթիի հարձակվող Ջեյմի Վարդիի վերնաշապիկը:
«Իմ որդիներից մեկը խնդրել է ինձ գնել Անգլիայի հավաքականի վերնաշապիկը, որի վրա գրված կլինի Վարդի ազգանունը» - հայտարարել է Ռունին:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Ռունին բաց է թողել Անգլիայի հավաքականի ընկերական հանդիպումները Գերմանիայի և Նիդերլանդների դեմ: Այս երկու հանդիպումներում էլ Վարդին կարողացել է աչքի ընկնել:

Ինիեստա - Ես նախընտրում եմ լավ խաղ տեսնել Էլ Կլասիկոյի ժամանակ

Բարսելոնա
Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինիեստան ուրախ է, որ վերջին ժամանակներս Ռեալի դեմ հանդիպումները չեն անցնում այդքան վատ ու թշնամական մթնոլորտում, որքան Ժոզե Մուրինյոյի ժամանակ էր:
«Ես նախընտրում եմ լավ խաղ տեսնել Էլ Կլասիկոյի ժամանակ, այլ ոչ թե թշնամական մթնոլորտում անցնող հանդիպում, ինչպես որ այն ժամանակ էր, երբ Ռեալը մարզում էր Ժոզե Մուրինյոն: Մենք բոլորս նախընտրում ենք խոսել ֆուտբոլի մասին. բոլոր վեճերը խաղի ժամանակ ի վնաս ֆուտբոլի էին: Կարևորը, որ այժմ այս ամենը անցյալում է» - Հայտարարել է Ինիեստան:

3/05/2016

Սպալետտի - Տոտտին հաստատեց իր բարձր մակարդակը

Ռոմայի գլխավոր մարզիչ
Իտալական Ռոմայի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին Սերիա Ա-ի 28-րդ տուրի Ֆիորենտինայի դեմ հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով:
«Ֆիորենտինան շատ արագ թիմ է: Սակայն առաջին խաղակեսում մենք ավելի շատ տիրեցինք գնդակին, և չթողեցինք նրանց օգտագործել իրենց արագությունը: Մենք չենք պատրաստվում նահանջել և շարժվելու ենք առաջ: Առաջիկա հանդիպումը Ռեալի հետ մեզ ավելի շատ է մտահոգում, քան հակառակորդին: Եթե մենք կարողանայինք գոլ խփել առաջին հանդիպմանը, ապա ավելի հեշտ կլիներ:
Տոտտին հիանալի խաղ ցուցադրեց և հաստատեց իր բարձր մակարդակը: Ցավոք, նրան չհաջողվեց գոլ խփել տուգանայինից» - հայտարարել է Սպալետտին:

Լեվանդովսկի - Մեր գլխավոր խնդիրը Բունդեսլիգայում հաղթելն է

Բավարիա Մյունխենի հարձակվող
Մյունխենի Բավարիայի հարձակվող Ռոբերտ Լեվանդովսկին նշել է, որ թիմի գլխավոր խնդիրը այս մրցաշրջանում՝ երկրի առաջնությունում հաղթանակն է: Սակայն ակումբի երկրպագուները սպասում են նաև Չեմպիոնների լիգայի գավաթին:
«Մենք դեռ հինգ միավոր առավելություն ունենք Բորուսիայի նկատմամբ: Մեր գլխավոր խնդիրը Բունդեսլիգայում հաղթելն է: Դեռ ոչ մի ակումբ չի կարողացել հաղթել երկրի առաջնությունը չորս տարի շարունակ: Մենք ցանկանում ենք անել դա և մտնել պատմության մեջ: Իսկ դրա համար մենք պետք է շատ աշխատենք»- հայտարարել է Լեվանդովսկին:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Բավարիան հյուրընկալվելու է Բորուսիային: Բավարիան 62 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Լուչեսկու - Առաջնության այս հատվածում բոլոր հակառակորդները շատ ուժեղ են

Շախտյորի գլխավոր մարզիչ
Դոնեցկի Շախտյորի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն իր կարծիքն է հայտնել առաջիկայում տեղի ունենալիք բելգիական Անդերլեխտի հետ հանդիպման վերաբերյալ:
«Առաջնության այս հատվածում բոլոր հակառակորդները շատ ուժեղ են: Իհարկե պետք է առանձնացնեմ Լիվերպուլին, Մանչեսթեր Յունայթեդին, Բորուսիային և Տոտենհեմին: Մյուսները գրեթե հավասար են:
Անդերլեխտը հիանալի թիմ է, որտեղ վերջին շրջանում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Այսօր Բելգիան շատ ուժեղ ազգային հավաքական ունի: Մենք երկու շաբաթ ժամանակ ունենք, որպեսզի ուսումնասիրենք Անդերլեխտին» - հայտարարել է Լուճեսկուն:

3/04/2016

Մխիթարյան - Մենք հարգում ենք Բավարիային, սակայն համոզված ենք, որ կարող ենք հաղթել

Բորուսիա Դորտմունդ
Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ Մյունխենի Բավարիան չի հանդիսանում անհաղթահարելի: Բունդեսլիգայի 25-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի Բորուսիան ընդունելու է առաջատար Բավարիային:
«Եթե ես չեմ սխալվում, Բավարիան արդեն պարտվել է և՛ առաջնությունում, և՛ Չեմպիոնների լիգայում: Մենք հարգում ենք Բավարիային, սակայն համոզված ենք, որ կարող ենք հաղթել» - ասել է Հենրիխը:
Խոսելով իր պայմանագրի երկարաձգման մասին, Մխիթարյանը ընդգծեց, որ իր որոշումը կախված չէ այլ ֆուտբոլիստների, մասնավորապես՝ Մաթս Հումելսի և Իլկա Գունդոգանի որոշումներից:
«Նրանք իրոք շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ են, սակայն նրանք ոչ մի կապ չեն կարող ունենալ իմ որոշումների հետ» - հայտարարել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը Բորուսիայի կազմում անց է կացրել 37 հանդիպում, կատարել 19 գոլային փոխանցում և 19 անգամ դարձել գոլի հեղինակ: Այս պահի դրությամբ Հենոն համարվում է լավագույնը Եվրոպայում գոլային փոխանցումների քանակով:

3/03/2016

ՊՍԺ հաղթեց Սենտ Էտյենին և անցավ եզրափակիչ

Պարի Սեն Ժերմեն - Սան Էտյեն
Ֆրանսիայում տեղի է ունեցել երկրի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը Փարիզի Պարի Սեն-Ժերմենի և Սանտ Էտյենի միջև, որտեղ ավելի ուժեղ են գտնվել ՊՍԺ-ի ֆուտբոլիստները՝ հաղթելով 3:1 հաշվով: Այս հաղթանակով ՊՍԺ դուրս է եկել եզրափակիչ:

Դաշտի տերերի կազմից աչքի է ընկել Վալենտին Էյսերիկը: ՊՍԺ-ի կազմից գոլեր են գրանցել Էդիսոն Կավանին, Մարկինիոսը և Լուկաս Մոուրան:

Նեյմար: Իմ աջ ոտքը ևս չի զիջում Ռոնալդուի աջ ոտքին

Բարսելոնայի հարձակվող Նեյմար
Բարսելոնայի հարձակվող Նեյմարը առանց կասկածի համոզված է, որ իր թիմակից Լիոնել Մեսսին խաղային որակներով մի քանի անգամ գերազանցում է հակառակորդ թիմի՝ Ռեալ Մադրիդի, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Բրազիլացին նշել է, որ շատ կուզենար, որ իր ձախ ոտքն էլ այդքան զարգացած լիներ, ինչպես Մեսիինն է:

«Նախընտրում եմ Մեսսիի ձախ ոտքը, այլ ոչ թե Ռոնալդուի աջ ոտքը, չնայած, որ հարգում եմ Կրիշտիանույին: Բայց իմ աջ ոտքը ևս չի զիջում Ռոնալդուի աջ ոտքին, քանի դեռ չի կոտրվել» - հայտարարել է ֆուտբոլիստը:

Նեյմարը նաև հերթական անգամ նշել է, որ շատ լավ է զգում իրեն կատալոնական ակումբում:

2/29/2016

Պիկե: Ես պատրաստ եմ ձեռքս կտրել, եթե Նեյմարը տեղափոխվի Ռեալ Մադրիդ

Կատալոնական Բարսելոնա
Կատալոնական Բարսելոնաի պաշտպան Ժերար Պիկեն կասկածում է, որ բրազիլացի հարձակվող Նեյմարը կտեղափոխվի Ռեալ Մադրիդ: Վերջին ժամանակներս իսպանական մամուլը հաճախ է գրում այն մասին, որ Նեյմարը բանակցություններ է վարում Մադրիդյան ակումբի հետ:

«Ես պատրաստ եմ ձեռքս կտրել, եթե Նեյմարը տեղափոխվի Ռեալ Մադրիդ: Նրան շատ է դուր գալիս Բարսելոնայում. նա սիրահարված է մեր ակումբին: Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք գտնվում: Կարծում եմ՝ նա երկար տարիներ հանդես կգա Բարսելոնայում» - հայտարարել է Պիկեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռեալ Մադրիդը € 190 մլն. է առաջարկել Բարսելոնային Նեյմարին ձեռք բերելու համար, իսկ ֆուտբոլիստին՝ € 35 մլն., որպես աշխատավարձ:

Ռիբերի: Դանտեն կարծես եղբայր լիներ ինձ համար

Մյունխենի Բավարիա
Բավարիայի ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին իր ափսոսանքն է հայտնել Մյունխենի Բավարիայի նախկին պաշտպան Դանտեի տեղափոխության կապակցությամբ: Բրազիլացին այս մրցաշրջանի սկզին տեղափոխվեց Վոլցբուրգ:
«Դանտեն կարծես եղբայր լիներ ինձ համար. ես շատ եմ կարոտում նրան: Մենք շատ լավ հարաբերությունների մեջ էինք: Սակայն ես ուրախ եմ նրան տեսնել խաղադաշտում» - հայտարարել է Ռիբերին:

2/24/2016

Կոնտեն կգլխավորի Չելսին

Իտալիայի գլխավոր մարզիչ
Ինչպես հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport պարբերականը՝ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Եվրո-2016 - ի ավարտից հետո կգլխավորի Չելսին:
Ըստ պարբերականի՝ 46 ամյա մասնագետը արդեն նախնական համաձայնության է եկել անգլիական ակումբի հետ: Կոնտեն այս մրցաշրջանի ավարտից հետո կփոխարինի Գուս Հիդինգին:
Հիշեցնենք, որ մինչ այդ Կոնտեն գլխավորում էր իտալական Յուվենթուսը, որն իր ղեկավարությամբ երեք անգամ դարձել էր երկրի չեմպիոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոնդոնյան ակումբը կարող են գլխավորել Մասիմիլիանո Ալլեգրին կամ Դիեգո Սիմեոնեն: